ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Բաքվին և Երևանին կոչ է արել շուտափույթ դադարեցնել կրակը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ կոչ են արել շուտափույթ հրադադար հաստատել Բաքվի և Երևանի միջև: Պատրաստվում է Անվտանգության խորհրդի հայտարարություն « տարրեր մամուլի համար» ձևաչափով։ «ՌԻԱ նովոստի»-ին հայտնում է, որ այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
«Բոլորը միահամուռ հանդես են եկել կրակի շուտափույթ դադարեցման և քաղաքական ու դիվանագիտական միջոցներով իրավիճակի կարգավորման օգտին: Այժմ քննարկվում են «մամուլի համար նախատեսված տարրերը», փորձագետները վերջնական տեսքի են բերում դրանք»,-ասել է Նեբենզյան։
Նրա խոսքով՝ Մոսկվան պնդում է, որ մամուլի այդ տարրերը պետք է անպայման հղում պարունակեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների 2020 և 2021 թվականների եռակողմ հայտարարություններին, որոնք հիմք են հանդիսանում երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար, պարունակում են հրադադարի պարտավորություններ և մի շարք նախագծեր, որոնք պետք է ձեռնարկեն կողմերը։
«Մենք պատմել ենք այն ջանքերի մասին, որոնք Ռուսաստանը գործադրել է ինչպես անհատապես, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով իրավիճակի կարգավորման և զինադադարի հասնելու համար, այն ջանքերի մասին, որոնք ՀԱՊԿ-ն կներդնի Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո: Գործընկերները շնորհակալություն հայտնեցին մեզ այս տեղեկությամբ կիսվելու, մեր գործադրած ջանքերի համար»,-հավելել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները ՄԱԿ-ից պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ որպես ագրեսոր
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության կոչ է արել
- Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրում՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով
- Հայաստանը պաշտոնապես կդիմի ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան