Սոտքից մինչև Գորիս ընկած ողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները․ ՊՆ
ժամը 18:00-ին հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
«Ժամը 15․00-17․00-ն ընկած հատվածում Սոտքից մինչև Գորիս ընկած ողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը։ Լայնորեն կիրառվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր։ 16․40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածքներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևաքնով հրդեհ է բռնկվել։ Այս պահին այն մարվել է։
Ժամը ՝ 17․00-ից նշված ուղղությամբ հարվածքների ինտենսիվությունը թուլացել է։ ՀՀ ԶՈՒ-ն ձեռնարկում է բոլոր միջոցները ՝ թշնամուն համարժեք պատասխանելու համար։ Հայկական կողմերի զոհերի այս պահին հաստատված թիվը՝ 105, հրապարակվել է Փաշինյանի կողմից։ Վիրավորների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար գործում է ՊՆ թեժ գծի 1-28 հեռախոսահամարը։»,- հայտնում են ՊՆ-ից։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։