Սոֆյա Հովսեփյանը հորդորում է ՔՊ-ականներին դուրս գալ խմբակցությունից ու անվստահություն հայտնել Փաշինյանին
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որ եղել է «Իմ քայլը» խմբակցության անդամ, ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է նախկին թիմակից պատգամավորներին.
«Հորդորում և դիմում եմ ԱԺ֊ի ՔՊ ֊ական իրեն մարդ համարող պատգամավորներին։
Դուք շատ լավ տեղյակ եք, թե այս պահին ինչ է կատարվում Սյունիքում և Վայոց Ձորում, ես այդ մասին չեմ խոսի, քանի որ տեղեկատվության հանրայնացման խնդիր է։
Եթե դուք մարդ եք, ապա հենց հիմա դիմում գրեք ու դուրս եկեք խմբակցությունից ու դրան անվստահություն հայտնեք։
Եթե չէ, ուրեմն ընդունեք, որ ոչ միայն մարդ չեք, այլ նաև հանցագործ եք։
Այո, շատ չոր եմ գրել ու դուք շատ լավ գիտեք ինչ եմ ասում։ Այս մասին ասել եմ ձեզ դեռ այդ խմբակցությունում եղած ժամանակ, բայց դուք ընտրեցիք ՀՀ կործանումն ու նիկոլի կողքը մնալու մոլուցքը, հիմա կտրում են երկիրը։
Կամ հենց հիմա վճռական եղեք, կամ դուք օր ու արև չեք ունենալու ու դա ապահովելու է գիտակից հայը` ձեզ խայտառակելով ու անարգելով»։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամին ցանկանում է կտրել Սյունիքն ու լիարժեք նվաճել այն. Վարուժան Գեղամյան
- Արման Թաթոյան. Ադրբեջանի զինված ուժերն այսօր ընդլայնել են հրետակոծության աշխարհագրությունը
- Քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է, առնվազն 2570 անձ տեղահանվել են իրենց տներից. ՄԻՊ
- Արմեն Մինասյան. Սեպտեմբերի լույս 13-ին վերջնականապես կորցրեցինք Հայաստանի ինքնիշխանությունը
- Ավելի աղետալի, ավելի դառը իրավիճակ դժվար է պատկերացնել. Լիլիթ Գալստյան