Սթափվում և սկսում ենք համազգային գերլարումով ու ճիգով պատրաստվել այդ կենաց ու մահու պայքարում հաղթելու. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Կարող է և զարմանալի թվալ, սակայն այսօր ՀՀ ԱԺ ամբիոնից հնչեց այն, ինչի մասին նվաստիս պես մտածողները խոսում են տարիներ շարունակ։
Փաստորեն նույնիսկ բանակցությունների ժամանակ թշնամին պահանջում է զիջումներ Հայաստանի հարավարևելյան սահմանային Նռնաձոր գյուղից մինչև մայրաքաղաք Երևան։
Այսինքն, ըստ էության, դրված է Հայաստանի լինելիության հարցը, ուստի «սա էլ զիջենք, կվերջանա» արատավոր և վտանգավոր մտայնությունը կարելի է այժմ արդեն նույնիսկ պաշտոնապես թաղված համարել։
Ըստ այդմ, խնդիրը շատ հստակ է՝ «կա՛մ մենք, կա՛մ դուք», և այն, ցավոք, ձևակերպել է թշնամին, քանի որ մենք երբեք համարձակություն չենք ունեցել դա բանաձևելու նույնիսկ այն ժամանակ, երբ ծնկի բերած ենք եղել նույն այդ թշնամուն։
Եվ արդ, որպես ազգ և պետություն հասկանում ենք խաղի այս դաժան կանոնները, սթափվում և սկսում համազգային գերլարումով ու ճիգով պատրաստվել այդ կենաց ու մահու պայքարում հաղթելու, կարող ենք հաջողել, չենք հասկանում և շարունակում ենք ապրել թմբիրում, ցավոք, համալրում ենք Առաջավոր Ասիայի վերացող հինավուրց քաղաքակրթությունների ամոթալի ցուցակը»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը հայտնում է 50 մահացածի մասին
- Ադրբեջանը կանխամտածված հարձակման թիրախ է դարձրել խորը թիկունքում գտնվող քաղաքացիական օբյեկտները. ՔԿ
- Այս ամեն ինչի մեղավորը, պատասխանատուն օրվա իշխանությունն է, անձամբ Փաշինյանը. Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան