Թշնամին ցանկանում է կտրել Սյունիքն ու լիարժեք նվաճել այն. Վարուժան Գեղամյան
Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Ջերմուկ քաղաքը Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության է ենթարկվում։
Քաղաքից տարհանվել են կանայք և երեխաները։
Փաստացի, այս պահին հայաթափված է նաև Հայաստանի գլխավոր հանգստավայր Ջերմուկը։
Բայց Ջերմուկի հնարավոր կորստով մենք ոչ միայն հերթական հայկական հողն ենք կորցնում։ Եթե Ադրբեջանին հաջողվեց գրավել նաև այս շրջանը, ապա Սյունիքը Հայաստանի մնացած հատվածից կտրելու համար կպահանջվեն շատ քիչ ջանքեր, քանի որ Ջերմուկը և հարակից գոտին գտնվում են Սյունիքի ու Վայոց Ձորի ամենանեղ հատվածում, որի երկու կողմերում թուրք-ադրբեջանական զորքն է (տե՛ս քարտեզը)։ Հաշվի առնելով, որ ինտենսիվ մարտեր են նաև հարևանությամբ գտնվող Իշխանասարի մերձակայքում, պատկերն ամբողջական է դառնում. թշնամին ցանկանում է կտրել Սյունիքն ու լիարժեք նվաճել այն։
Իսկ նույն ժամանակ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը չի դիմել ՀԱՊԿ անհրաժեշտ հոդվածով, չի դիմել Իրանին, չի հայտարարել պատերազմ։
Նոր ու ազգային կառավարություն է պետք, որը կարողանա իրավիճակին համահունչ լուծումներ տալ։ Հապաղելը կարող է արժենալ մեր վերջնական կործանում»։
Հարակից հրապարակումներ`
- Ջերմուկի մուտքն այս պահին խիստ սահմանափակված է. փոխքաղաքապետ. «Արմենպրես»
- Հակառակորդը ստանում է արժանի պատասխան ՀՀ Զինված ուժերի կողմից. ՊՆ
- Ջերմուկի անտառներում բռնկված հրդեհը մասամբ է մարվել
- Աղաբաբյան. ՊՆ-ն որևէ տեղեկատվություն չի տրամադրում բնագծի փոփոխության և դիրքային կորուստների մասին
- ՊՆ. Ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին սկսել է նախահարձակ գործողություններ՝ Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղություններով
- Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ. ՊՆ
- Ջերմուկի անտառներում հրդեհը բռնկվել է Ադրբեջանի արձակած կրակոցների հետևանքով․ Կոստանյան
- Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ. համայնքապետ
- Իջանք ներքև, ոմանք գիշերազգեստով, ոմանք շորտերով․․․ Ախալքալաքի բնակիչները՝ Ջերմուկի կրակոցների մասին
- Ջերմուկ քաղաքին հարակից անտառածածկ տարածքում հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ
- Հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում իրադրությունը շարունակում է լարված մնալ․ ՊՆ
- Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխացման փորձերը. ՊՆ
- Թշնամին հայկական դիրքերի մոտ կրելով կորուստներ, վերադառնում է ելման դիրքեր. ՊՆ
- Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել է ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները