Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման կա. Փաշինյան
«Այն պնդումը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, ճիշտ չէ։ Այդ սահմանը կա, և այդ սահմանն այսօր խախտված է Ադրբեջանի կողմից, որը երկու փուլանի ագրեսիա է իրականացրել. առաջին փուլը նախորդ տարվա մայիսի 12-ին, երկրորդ՝ հիմա է իրականացվում։ Այդ սահմանը խախտված է»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին հարցին։
Նա նշեց, որ ուսումնասիրել են, թե ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանների և քարտեզների ինչ իրավական հիմքեր կան։
«Եվ մենք առաջարկել ենք, որ այս հենքի վրա իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա և դելիմիտացիա։ Սա նշանակում է, որ Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ադրբեջանը բաժանող սահմանները, որոնք 1991 թվականին ԱՊՀ ձևավորման հռչակագրով և հետագայում համապատասխան վավերացված համաձայնագրերով, այդ սահմանները ճանաչվել են»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանը կոնկրետ ագրեսիա է իրականացնում և Հայաստանը բոլոր՝ դիվանագիտական, քաղաքական, ռազմաքաղաքական մեթոդները պետք է օգտագործի իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու համար։
Փաշինյանն ասաց, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի ընթացքում Խորհրդային միության քարտեզների վրա պետք է հիմնվեն։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել.Արմեն Գրիգորյան
- Միրզոյանն ու Լավրովը կարևորել են դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով մեխանիզմների ձևավորումը
- Արսեն Բաբայան. Իշխանությունը փաստացի կատարել է դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքները
- Դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ ՌԴ-ի կողմից արված երեք առաջարկներն էլ ընդունելի են. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան