Հայաստանն անկախ, ինքնիշխան պետություն է, պրոքսի պետություն չէ.Փաշինյան
«Կատարվածի մեջ կա աշխարհաքաղաքական կոնտեքստ, որովհետև Ադրբեջանը բավական երկար ժամանակ վարում է մի որոշակի քաղաքականություն»,-պատասխանելով ադրբեջանական ագրեսիայի հիմքում աշխարհաքաղաքական գործոնի առկայության մասին հարցին՝ ԱԺ-ում հայտնեց Նիկոլ Փաշինյանը և բացատրեց վարվող քաղաքականության էությունը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը Արևմուտքում Հայաստանը ներկայացնում է խիստ ռուսամետ պետություն, իսկ Մոսկվայում՝ արևմտամետ:
«Ադրբեջանը արևմուտքում փորձում է առաջ մղել Հայաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու գաղափարը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված հարցի համատեքստում»,-ասաց գործադիրի ղեկավարը և շարունակեց. «Ռուսաստսնի հետ հաղորդակցություններում էլ Հայաստանը ներկայացնում է խիստ արևմտամետ և ԵՄ-ի հետ սերտ հարաբերություններ ունեցող և փորձում է Ռուսաստանում ստեղծել ըմբռնում, որ գուցե իմաստ ունի Հայաստանին պատժել Արևմտամետ քաղաքականության համար և փորձ է անում նաև Ռուսաստանում ըմբռնում ստեղծել Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության համար: Ես չեմ բացառում, որ և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում կան որոշակի շրջանակներ, որոնց այդ գաղափարները դուր են գալիս կամ իրենց մտածածին համահունչ են:
Ես հույս ունեմ և համոզված եմ, որ պետական մակարդակում նման ընկալում չկա, քանի որ եթե նկատել եք, մենք այդ առումով բավականին ինտենսիվացրել ենք քաղաքական շփումները և Արևմուտքի և Ռուսաստանի հետ՝ նրանց բացատրելու, որ այդ խոսույթն բացարձակապես կապ չունի իրականության հետ, որովհետև այսպիսի ասացվածք կա. «Կիսաճշմարտությունն ավելի վտանգավոր է քան սուտը»:
Այն որ Հայստանը Ռուսաստանի հետ շատ սերտ ռազմաքաղաքաան հարաբերություններ ունի, այն փաստ է, այն չի կարելի հերքել: Այն որ Հայատանը ինտենսիվ շփումներ ունի Արևմտյան երկրների հետ, ԵՄ-ի հետ մենք շատ սերտ համագործակցում ենք, ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսում ենք, դա էլ է փաստ, բայց այն համատեքստը, որը փորձում է ներկայացնել Ադրբեջանը, բացարձակապես կապ չունի իրականության հետ, որովհետև Հայաստանն անկախ, ինքնիշխան պետություն է, պրոքսի պետություն չէ, որը հավատարիմ է իր պարտավորություններին»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման կա. Փաշինյան
- ՀԱՊԿ առաքելությունը կժամանի արդեն վաղը.Արարատ Միրզոյան
- Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան