Այս պահի դրությամբ ևս 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել են մեր երկրից․ Փաշինյան
«Ես առաջարկում եմ, որ քարոզչական պատերազմի շրջանակներում դաշտ նետված թեզերն ընդհանրապես չբարձրաձայնենք։ Մի հատ էլ քննարկենք»,- ԱԺ-ում պատասխանելով պատգամավորի հարցին,թե արդյո՞ք համապատասխանում է իրականությանը, որ Արդբեջանը պատրաստ է 100 դի վերադարձնել մեզ։
«Դա նման է պատմությանը, որ հարցնում են՝ ճի՞շտ է, որ 5 մլրդ դոլար փող ես վերցրել: Մենք այդ բոլոր հայտարարությունների հետևից պետք է գնանք, ընդ որում քրեական օրինական վարույթների շրջանակում: Եթե օրենքը թույլ տա, ընդհանրապես ոմանց պետք է «պագոնազրկենք», որ պագոնի տակ զբաղվել են բոշի առևտրով, բառիս բուն իմաստով: Ես առաջարկում եմ չգնանք թշնամական թեզերի հետքերով»:
Ինչ վերաբերում է ՀՀ տարածք թշնամու ներխուժմանն , ապա Փաշինյանն ասաց․
«ՀՀ տարածք թշնամին ներխուժել է, փաստ է։ Մեր ԶՈՒ-ն աշխատում է ներխուժումը վերացնելու ուղղությամբ։ Նախորդ տարվա մայիսի 12-ին 40 կմ տարածք օկուպացրել են մեր երկրից։ Այս պահի դրությամբ ևս 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել են Հայաստանից։ Ագրեսիա է տեղի ունեցել, մենք այդ ագրեսիան չենք ընդունում, պետք է դուրս գան մեր տարածքից»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն առաջարկությունների նոր փաթեթ է առձեռն փոխանցել Ալիևին
- Հայաստանն անկախ, ինքնիշխան պետություն է, պրոքսի պետություն չէ.Փաշինյան
- Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման կա. Փաշինյան
- Ադրբեջանը որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել. Փաշինյան
- Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է. Փաշինյան
- Սոֆյա Հովսեփյանը հորդորում է ՔՊ-ականներին դուրս գալ խմբակցությունից ու անվստահություն հայտնել Փաշինյանին
- Զոհվածների ծնողներն ԱԺ–ի մոտ են. «Այս վտանգի պահին մեր պետությունը ղեկավարում է հայ ժողովրդի ամենամեծ թշնամին՝ Փաշինյանը»