Մանրն էլ ծանր է
— ... Ինչու պիտի իմ երեխան սպանվեր, իսկ անդրանիկ քոչարյանը իրենին փեշերի տակ պահի։ Կամ նիկոլի տղան՝ քանի երեխայի գլուխ կերավ նիկոլը, որ իր լակոտը մի-երկու սելֆի անի խրամատում, ասեն՝ կռվել է։ Թող իրենց երեխաների փակ դագաղը տեսնեն, էս մրմուռը հասկանան։
... Ասում է՝ զենք չեն վաճառում Հայաստանին։ Բա, այ լկտի աննորմալ, ամբողջ աշխարհի առաջ կանգնած ասացիր՝ Իսկանդերը տաս տոկոսով է պայթում։ Բա դու կանգնես, ուրիշի զենքը խոտանես, հետո քեզ զենք տա՞ն։
... Կամ ով է ասում, որ չեն տալիս։ Իրանը բայրաքթարի նմանը ունի, փորձե՞լ ես առնել։ Զենքի պես բան լինի, ինչի չեն վաճառի։
... Դրա ժպտուն ելույթը աժ-ում։ Դու «հպարտացի» քո երեխայով, այ թուրք։
... Քուր ջան, կներես, որ այսպես ու այս տոնով եմ խոսում։ Սա էլ իմ երեխան,- վարորդը հանում է «բարդաչոկից» տղայի նկարը, ցույց տալիս, շնչելս դժվարանում է...
— ... ու ժեխը ծափ է տալիս։ Գորիսեցի ընկերներ ունեմ, մեկը նիկոլին էր պաշտում։ Զանգել է, թե՝ կարո՞ղ եք մեքենաներով գալ, տեղափոխվենք Գորիսից։ Ինչու՞ ես տեղափոխվում, այ նիկոլի ծառա, քո նիկոլի քաղաքականությունն ու նվիրած կյանքն է՝ ապրի։
... Լավ, ոչ մեկը չկա՞, դրան... բան հասկացնի։ Մի ամսից Վարդենիսը կտա։ Այ կտեսնես։ Ու նիկոլ ընտրածները երևի մի բան կհասկանան։ Երևի։ Չգիտեմ՝ չեմ ցանկանում, բայց որ իրենց որդիներին փակ դագաղներով դեմները դնեն,... երևի մի բան կզգան։ Երևան էլ են գալու, թրքերը կհասնեն իրենց կանանց ու աղջիկներին,... երևի մի բան կհասկանան։
Միայն տեսնես Հերացու դիահերձարանի մոտ ինչ է կատարվում...։
Կներես, քուր ջան։ Դու կարող ես հասկանալ ինձ, ցավակցել... բայց իմ ցավը միայն ես գիտեմ...
Հասնում ենք տեղ։ Վճարում եմ։
- Սպասի, սպասի՝ մանրը,- վարորդը շտապում է, որ ես հանկարծ չհասցնեմ մտածել, որ այդքանն ասաց, ուրեմն մանրը չի տալու։
Ես արագ վերցնում եմ, որ հանկարծ վարորդը չհասցնի մտածել, թե ես այդպիսի բան եմ մտքովս անցկացրել։ Կամ այդքան մանրով «կմխիթարեմ»։
Իջնում եմ, ափիս մեջ ծանրութեթև եմ անում երկու հարյուր դրամանոցը, հիշում ամենը, ինչ երկար ճանապարհին ասաց վարորդը։
Ինչ ասեմ, Վարպետ, նույնիսկ տվածդ մանրն է ծանր։
Ա.Ո.
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան