Ցանկալի է, որ պատգամավորներն այսօր չլքեն ԱԺ շենքը. Ալեն Սիմոնյան
«Ցանկալի է, որ պատգամավորներն այսօր չլքեն ԱԺ շենքը, քանի որ այսօր ունենք ՍԴ և ՀՌԱՀ անդամների ընտրություններ»,-ՔՊ-ական պատգամավորներին դիմեց Ալեն Սիմոնյանը և անցավ քննարկված օրենքների նախագծերի քվեարկությանը, որով սպառվում է նստաշրջանի օրակարգը:
ԱԺ-ն միձայն ընդունեց.
«Փոստային կապի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին(առաջին ընթերցմամբ),
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» համաձայնագրում լրացում կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին առաջին ընթրցմամբ,
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին
Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Գանձապետական համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցմամբ),
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցմամբ),
«Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(առաջին ընթերցմամբ) նախագծերը:
Օրակարգն սպառելուց հետո ՔՊ-ական պատգամավորներն անցան Արևիկ Պետրոսյանի փոխարեն ՍԴ անդամի պաշտոնում Սեդա Սաֆարյանի ընտրությանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան