Արա Զոհրաբյան. Ժողովրդի արդար պահանջը պետք է շարունակել պնդել ու առաջ տանել
«Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը գրում է․
«Ժողովուրդն արթնանում է
Երեկ տեղի ունեցած ինքնաբուխ հավաքը կազմակերպչական լուրջ խնդիր ուներ այն պարզ պատճառով, որ հավաքն ինքնաբուխ էր (կազմակերպված չէր) և արժանապատիվ հայերն իրենց բնական և արդար զայրույթն ու անհամաձայնությունն էին արտահայտում:
Նիկոլ Փաշինյանն էլ հասկացավ, որ այս ժողովուրդը թուլակամ ու վախկոտ ժողովուրդ չէ, ու շատ խորը վախեցավ: Փորձեց հերքել ինքն իրեն:
Ժողովրդի արդար պահանջը պետք է շարունակել պնդել ու առաջ տանել:
Կազմակերպչական հարցերի համար պետք է կազմել կոլեգիալ խորհուրդ, որի մեջ լավ կլինի ընդգրկել որոշ չափանիշներին համապատասխանող տարբեր ոլորտների մասնագետ անձանց (զինվորական, հոգևորական և այլն):
Այս խորհուրդն առաջնային պետք է լուծի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և երկրի պաշտպանության հետ կապված հարցերը»։
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Չալաբյան. Եթե միասնական և խելամիտ գործենք, քայլ առ քայլ կազատագրենք մեր հայրենիքը թուրքից
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Երեկ ոչ ոք չփորձեց տեր կանգնել փողոց դուրս եկած ժողովրդին
- ԱԺ մոտ ոստիկանական ուժեր են հավաքված
- Առավոտյան ևս մեկ անգամ զոդել են ԱԺ դարպասները
- ՔՊ-ական ոչ մի պատգամավոր ԱԺ շենքում չէ. Վարդևանյան
- Բաղրամյան պողոտա. Քաղաքացիները պահանջում են պատգամավորներից անվստահություն հայտնել Փաշինյանին
- Նարեկ Մալյան. Բաղրամյան պողոտայում որևէ առաջնորդ չկա և ուժը դրանում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին