Արցախի և Արցախի ժողովրդի ճակատագիրը որևէ անձի, քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու. Արթուր Թովմասյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Արցախը եղել է, կա և լինելու է։
Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի ճակատագիրը որևէ անձի, քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու։
ԱՀ անկախության հարցում անընդունելի են առանց Արցախի ժողովրդի և Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների տեսակետը հաշվի առնելու հայտարարություններ, հարցազրույցներ և դիրքորոշումներ հայտնելը։
2020թ. սեպտեմբերի 27-ը մեր կյանքը բաժանել է 2 մասի` մինչև և հետո։
Տարածաշրջանում տևական խաղաղության դարաշրջանի ճանապարհը հարթ չէ։ Այն շատ լավ գիտակցում են ԱՀ Ազգային ժողովի բոլոր քաղաքական ուժերը։
Արցախի խորհրդարանի խմբակցություններն իրենց հայտարարություններում անընդունելի են համարել Ադրբեջանի կազմում կամ դրա շուրջ ցանկացած քննարկում։ Դա այն կարմիր գիծն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտելու ։
Այդ մասին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը բազմիցս հայտարարել և այսօր էլ վերահաստատել է , որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։
Հարակից հրապարակումներ`
- Բաղրամյան պողոտա. Քաղաքացիները պահանջում են պատգամավորներից անվստահություն հայտնել Փաշինյանին
- ԱԱԾ-ն մեկնաբանում է Փաշինյանի խոսքը
- Նիկոլ Փաշինյանի գրառման ներքո ևս քաղաքացիները նրանից պահանջում են հեռանալ
- Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում. Արայիկ Հարությունյան
- Այս պահի դրությամբ ևս 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել են մեր երկրից․ Փաշինյան
- Փաշինյանն առաջարկությունների նոր փաթեթ է առձեռն փոխանցել Ալիևին
- Հայաստանն անկախ, ինքնիշխան պետություն է, պրոքսի պետություն չէ.Փաշինյան
- Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման կա. Փաշինյան
- Ադրբեջանը որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել. Փաշինյան
- Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան