Տղաները հերոսություններ են անում սահմանին, բայց քաղաքական, դիվանագիտական ճակատում ձախողումներ են․ Թաթոյան
«Ես այստեղ եմ որպես ՀՀ քաղաքացի, որպես ձեզանից մեկը, նաև այստեղ եմ, քանի որ այս հավաքն ինքնաբուխ է»,- Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Նրա խոսքով՝ այսօր վիճակն իսկապես օրհասական է, Հայաստանը գտնվում է իրական պատերազմի մեջ։ «Մեր տղաները հերոսություններ են անում սահմանին, բայց քաղաքական, դիվանագիտական ճակատում մարդ չկա, ամբողջությամբ ձախողումներ են։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ, որ մեր 18 տարեկան զինվորներին զոհողության ենթարկենք, բայց դրա փոխարեն հետո քաղաքական, դիվանագիտական ճակատում ոչ մի բան չանենք»,- ասաց նա։
Արման Թաթոյանը նաև նշեց, որ այսօրվա վիճակը գործող իշխանությունների կոպիտ սխալների արդյունքն է։
«Դեռ պատերազմից հետո, երբ ադրբեջանական զինծառայողները հանցավոր գործողութուններով հայտնվել էին մեր ճանապարհներին, այդ ժամանակ արդեն ակնհայտ հիմքեր կային հեռացնելու նրանց, բայց գործող իշխանությունների անպատասխանատու, հանցավոր հայտարարությունների պատճառով էլ ավելի ամրապնդվեց ադրբեջանական հանցավոր ներկայությունը մեր սահմաններին»,- հայտարարեց Արմեն Թաթոյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանցիներն այժմ հանցագործություններ են կատարում այն տարածքներից, որոնց լեգիտիմացված ներկայությունն ապահովել են այսօրվա իշխանությունները։
«Ակնհայտ է, որ գործող իշխանությունները չեն կարողանում կառավարել երկիրը։ Նրանք պետք է հեռանան, եկել է գործելու ժամանակը։ Կոչ եմ անում համախմբվել, որպեսզի օր առաջ հեռացնենք իշխանություններին, որ կարողանանք ապահովել երկրի զարգացում«,- հայտարարեց Արմեն Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Օրհասական վիճակ է, պետք է ճիշտ քայլերով գործողություններ. Սաղաթելյան
- 35 պատգամավոր ունեն ստորագրություն՝ Փաշինյանին և Կառավարությանն անվստահության հայտնելու գործընթաց սկսելու համար․ Սեյրան Օհանյան
- Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիները մեկ ժամ են տվել ՔՊ-ական պատգամավորներին
- Գյումրեցիները նույնպես դուրս են եկել փողոց
- Ժողովուրդն այստեղից չի գնալու․ Վարդևանյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին
- ԱԺ շենքում մարդ չկա, դարպասները գրեթե կիսաբաց են, սա միտումնավոր է արված. Էդգար Ղազարյանը՝ ցուցարարներին
- Իջե՛ք փողոց ու փակե՛ք ձեր փողոցը, որ քաղաքում էլ լինեք․ քաղաքացիները փակել են ԱԺ-ի դիմաց փողոց են փակել
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին