Արցախի նախագահը, պատգամավորները Երևանում են
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը այս պահին գտնվում են Երևանում։ Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։
«ՀՀ իշխանությունների հետ նախատեսված են քաղաքական խորհրդակցություններ, որոնց շրջանակներում քննարկվելու է ստեղծված իրավիճակը, ներկայացվելու են Արցախի ժողովրդի մտահոգություններն ու իշխանությունների դիրքորոշումները»,- ասել է նա։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից նույնպես հայտնում են, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և պատգամավորների կազմով պատվիրակություն է մեկնել Հայաստանի Հանրապետություն։ Այս պահին պատվիրակության անդամները գտնվում են Երևանում՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված քաղաքական հանդիպումներ ունենալու նպատակով։