ԵԱՀԿ ԽՎ-ն միանում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կոչերին
Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված բախումների լույսի ներքո ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը միացել է կրակի անհապաղ ու տևական դադարեցման, ինչպես նաև կյանքերի հետագա կորուստները կանխելու համար բանակցություններին վերադառնալու միջազգային կոչերին։
«Մեր խորհրդաժողովը մեծ ուշադրությամբ է հետևում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանին զինված բախումներին։ Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն ու երկու երկրները պետք է վերադառնան կառուցողական բանակցությունների համապարփակ խաղաղության պայմանագրի կնքման համար։ Շարունակվող բախումները ոչ միայն վնաս են հասցնում վերջին երկու տարվա ընթացքում գրանցված առաջընթացին, այլև արդեն արժեցել են ավելի քան հարյուր մարդու կյանք, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, ինչպես Հայաստանից, այնպես էլ Ադրբեջանից»,- հայտարարել է Պեր Ժոան Պոնսը։
Նա նաև իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հայտարարություններին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զինված բախումների մասին հաղորդումներից հետո։
Նա ավելացրել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն շարունակում է պատրաստակամ լինել աջակցելու բոլոր նախաձեռնություններին, որոնք ձգտում են միջնորդել և սատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը, որն ուղղված է երկու երկրների միջև և Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելուն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին