Քաղաքական 13:18 15/09/2022 Հայաստան

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն աշխատում է ԱՄՆ Կոնգրեսում՝ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևի անցկացման ուղղությամբ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ամերիկահայ համայնքի լայն համախմբմամբ, աշխատում է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիան դատապարտելու ուղղությամբ՝ ողջունելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան քսան և Սենատի ութ անդամների կողմից հասցեական դատապարտող հայտարարությունները, Ալիևին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի կոչը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆի  կողմից Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության ներկայացումը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են՝ սեպտեմբերի 13-ին տարածված հայտարարությամբ՝ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը, Դավիդ Վալադաոն և Ադամ Շիֆը մասնավորապես ընդգծել են․ «Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական ուժերի կողմից ռազմական գործողությունները Հայաստանի հարավում։ Նախագահ Ալիևը դեռևս շարունակում է նույն մահացու հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ արդարացում փնտրելով 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո իր շարունակական թշնամանքի համար և փորձելով ստիպել Հայաստանին ենթարկվել կապիտուլյացիայի և ընդունել անհիմն տարածքային պահանջներ: Համաշխարհային առաջնորդները չպետք է ձեռքերը ծալած մնան և կեղծ հավասարություն դնեն երկու կողմերի միջև։ Այս հակամարտությունում կա միայն մեկ ագրեսոր, որին պետք է կանգնեցնել։ Մենք կոչ ենք անում Բայդենի վարչակազմին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանի ագրեսիան, և վերջապես Ալիևին, իր ապակայունացնող գործողությունների համար, ենթարկել պատասխանատվության»: 

Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահների հայտարարությունից կարճ ժամանակ անց, Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատում ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն՝ նպատակ ունենալով դադարեցնել ամերիկյան օժանդակությունն Ադրբեջանին ու դատապարտել Ալիևի ագրեսիան Հայաստանի ու Արցախի նկատմամբ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանն այս առիթով նկատել է․ «Մենք շնորհակալ ենք կոնգրեսմեն Շիֆին և Կոնգրեսի հայկական հարցերով խմբին իրենց առաջնորդության համար և երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր արդեն համաձայնել են աջակցել այս երկկուսակցական բանաձևին։ Մենք աշխատում ենք, որ այս բանաձևը ժամանակին ընդունվի և, որպես ամենահրատապ օրենսդրական առաջնահերթություն, անհապաղ դադարեցվի ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը»:

Կոնգրեսի Հայկական խմբի համանախագահները, համատեղ անդրադառնալով ներկայացված բանաձևին, նշել են․ «Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական ուժերի մահաբեր հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Ադրբեջանական այս աղաղակող էսկալացիան ցույց է տալիս, թե որքան համարձակ է դարձել Ալիևի ռեժիմը, երբ նրա չհրահրված ագրեսիան ուղեկցվում է միջազգային հանրության խուլ լռությամբ և կեղծ ու անհասկանալի փաստարկներով՝ Ադրբեջանին քաջալերելով շարունակելու և ընդլայնելու իր հարձակումները: Մենք Բայդենի վարչակազմին և Պետդեպարտամենտին  կոչ ենք անում միանշանակ դատապարտել Ադրբեջանի գործողությունները և անհապաղ դադարեցնել օժանդակությունը Ալիևի ռեժիմին։ Մենք ամուր կանգնած ենք Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին՝ ի պաշտպանություն նրանց տարածքային ամբողջականության, խաղաղության և ազատության իրավունքի»:

Ներկայացուցիչների պալատում ներկայացված բանաձևում մասնավորապես ասվում է․

• Դատապարտում ենք Ադրբեջանին՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա կատարած ռազմական հարձակման համար և անհապաղ ու անվերապահ հրադադարի կոչ անում,
• Կոչ ենք անում նախագահ Բայդենին՝ անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օժանդակությունը՝ համաձայն «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի պահանջների, և Ալիևի վարչակազմի համար պարզ դարձնել, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա հետագա հարձակումները կհանգեցնեն պատժամիջոցների կամ այլ գործողությունների։
• Վերահաստատում ենք Միացյալ Նահանգների վճռական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև նրա վճռական հակազդեցությանն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և միջազգային օրենքների ու նորմերի բացահայտ խախտումների դեմ։
• Աջակցում ենք ԱՄՆ-ի և միջազգային մարդասիրական օգնության ծրագրերին` բավարարելու ադրբեջանական ագրեսիայի զոհերի հրատապ կարիքները ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում:

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ամերիկահայ համայնքի մոբիլիզացիայի արդյունքում նախաձեռնել է նաև համագաղութային չորս ուղղություններով արշավ՝ ամերիկյան իշխանություններից պահանջելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան, դադարեցնել ամերիկյան ցանկացած տեսակի օժանդակությունն Ադրբեջանին, օրենսդրորորեն սահմանափակել Բաքվին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը և վերականգնել «907-րդ հոդվածի» պահանջների կատարումը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ի երևանյան գրասենյակը ֆիլտրում է ԶԼՄ-երին
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում աճել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}