Տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ծրագրում է հերթական հարձակումը՝ Նախիջևանի ուղղությամբ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
«Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի վերջին ռազմական հարձակումը խլել է 105 մարդու կյանք, տասնյակ մարդիկ վիրավորվել են, տասնյակ մարդիկ անհետ կորել են, նյութական մեծ վնաս է հասցվել քաղաքացիական բնակավայրերին և ենթակառուցվածքներին»,- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։
Նա նշելէ, որ ավերածությունների մասշտաբները մեծ են, նախնական տվյալներով, վնասվել է մոտ 200 տուն, որոնցից 60-ն ամբողջությամբ ավերվել է։
«Մի քանի օր անընդմեջ Հայաստանի մի շարք խիտ բնակեցված տարածքներ, այդ թվում՝ Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը, Կապանը, Սոթքը ենթարկվում էին ուժեղ գնդակոծության։ Ըստ վերջին հաղորդագրությունների, հարձակման հետևանքով Գեղարքունիքում, Սյունիքում և Վայոց ձորում տեղահանվել է առնվազն 2756 մարդ, այդ թվում՝ 370 երեխա և 55 հաշմանդամ։
Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտմամբ Ադրբեջանը գերեվարել է առնվազն 7 հայի, բայց նրանց թիվը կարող է ավելին լինել»,- ասել է նա։
Մհեր Մարգարյանը նշել է, որ Ջերմուկ հանգստավայրի գնդակոծությունը, որը բացարձակապես ռազմական թիրախ չէ, ոչ այլ ինչ է, քան ռազմական հանցագործություն, ինչպես Կեչուտի ջրամբարի վրա հարձակումները, որոնք կարող են հանգեցնել աղետալի հետևանքների մարդկանց և շրջակա միջավայրի համար։
Նա ասել է, որ տեղեկություններ կան հրադադարի ռեժիմին սպառնացող վտանգի մասին. «Այս պահին տեղեկություններ կան, որ վտանգված է փխրուն հրադադարը, որ Ադրբեջանը ծրագրում է հերթական հարձակումը՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը Նախիջևանի ուղղությամբ՝ իր անօրինական նկրտումները իրականացնելու և Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը ելման դիրքեր. ՄԱԿ-ի ԱԽ նախագահ. «Արմենպրես»
- ՄԱԿ-ը հույս է հայտնել, որ Երևանն ու Բաքուն կպահպանեն հրադադարը
- Ռազմական գործողությունների հետևանքով վնասվել է 192 բնակելի տուն. Վաչե Տերտերյան
- Ադրբեջանի կողմից տարբեր զինտեխնիկայի կիրառումն առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների` դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին. ՄԻՊ
- Ջերմուկ քաղաքում քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին ՄԻՊ-ի հավաքած փաստերը
- Այս պահի դրությամբ ևս 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել են մեր երկրից․ Փաշինյան
- Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է. Փաշինյան
- Քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է, առնվազն 2570 անձ տեղահանվել են իրենց տներից. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան