Փաշինյանի իշխանության մնալու յուրաքանչյուր օր մեր պետության համար աղետ է․ Նաիրա Մելիքյան
«Մենք այստեղ ենք Ձեր պահանջն ինչ-որ ձևով բավարարելու համար»,- ԱԺ-ի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։
Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է քաղաքացիները հավաքվում են ԱԺ-ի մոտ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հեռացումը այն բանից հետո, երբ վերջինս ԱԺ-ում հայտարարեց, որ պատրաստվում է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որի համար իրեն հնարավոր է դավաճան անվանեն։
«Վստահ եմ՝ որևէ մեկի համար այլևս հարցական չէ, որ Փաշինյանի իշխանության մնալույ ուրաքանչյուր օր մեր պետության համար աղետ է։ Բոլոր այն պնդումները,թե մեր ակտիվությունն ավելի վտանգավոր են դարձնում սահմանային իրավիճակը, ընդամենը մեզ հուսահատեցնելու փորձ է։ Որ վայրկյանից Փաշինյանն ու իր խունտան հեռանան մեր երկիրը կդառնա անվտանգ։ Մենք բանակի կառավարումը կվերցնենք մեր ձեռքը , կլինեն հայրենանվեր գերներալներ, որոնք ուշքի կբերեն բանակը»,- ասաց Մելիքյանը։
Նրա դիտարկմամբ՝ երկու օր առաջ տեղի ունեցած պատերազմական գործողությունները նույն սցենարով էին, ինչ 44-օրյա պատերզմն էր։
«Զոհերի վիճակագրությունը տեսեք։ Ընդամենը երկու օրում ունենք 300-ից ավելի զոհեր։ Իրենք նշում են 49-ը, բայց դա սուտ է։ Մենք ունենք մեծ թվով գերիներ ու անհետ կորածներ։ Եթե այսպես շարունակվի մեր գենոֆոնդը կվերանա»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան