Շիրակի մարզպետն ու հարսը ակցիայի մասնակիցներին սպառնում են առանց զենք Ջերմուկ ուղարկել
Շիրակի մարզպետ նշանակված Նազելի Բաղդասարյանին դուր չի եկել Գյումրիում անցկացված բողոքի ակցիան։ Նա էլ հետ չի մնացել ՔՊ-ական իր գործընկեր Վահագն Ալեքսանյանից ու հայրենիքի պաշտպանության սուրբ գործը ներկայացրել որպես պատիժ ու մահակ։
Ավելին, հրապարակային այս քննարկումներին մասնակից է դարձել նրա հարսը։ Վերջինն ավելի առաջ է գնացել ու առաջարկել բողոքի ակցիայի մասնակիցներին առանց զենքի սահման ուղարկել։
Արձագանքելով այս երկխոսությանը՝ շիրակցի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրել է.
«Շիրակի մարզպետը և իր հարսը այս գրառումն են կատարել ։
Բան չեմ ասի, քանի որ իրենց ի՞նչ ասես, միայն հարցնեմ.
Տեղյակ են, որ իրենց նշած կարգավիճակում նաև այսօր սահմանին կանգնած տղաներն են, թե՞ լավ է։
Ճիշտ եք, բոլորը գնան սահման, կարևորը դուք մնացեք ձեր տեղում ու ի՜նչ ուզեք արեք։
Դե հետո, երբ ամեն ինչ վերջանա ձևը գիտեք, արագ նկարվեք, լուսաբանեք, ուրիշի արած գործերը քաշեք ձեր վրա ու նորից տաքուկ տեղավորվեք, չէ՞ որ այդ վարքագիծը տարիների պատմություն ունի»։