Քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներն ազդում են ցուցմունքներ տվող անձանց ազատության վրա.ՍԴ անդամի թեկնածու
«Եթե ես խորանամ՝ պետք է հասնեմ այնտեղ, որ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներն ազդում են քրեական գործերով ցուցմունքներ տվող անձանց ազատության վրա»,-ԱԺ ում հայտարարեց ՍԴ անդամի թեկնածու Սեդա Սաֆարյանը, պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին:
Հայտնելով, որ վերջիններս հասարակության մեջ լուծում են իրենց չվերաբերող շատ խնդիրներ՝ ՍԴ անդամի թեկնածուն պնդեց, որ քրեական ենթամշակույթ կրողները դառնում են հասարակության մեջ կոնֆլիկտների և միմյանց կյանքից զրկելու լուրջ հիմքեր:
Սեդա Սաֆարյանը հայտնեց, որ Քրեական նոր օրենսգրքում նորմ կա, որն կարգավորում է քրեական ենթամշակույթ ունեցեղների խնդիրները:
Նա չցանկացավ խնդրին ավելի մանրամասն անդրադառնալ, քանի որ այդ հարցով իրավական նորմի սահմանադրականության մասին գործ կա ՍԴ-ում:
«Եթե ես հնչեցրածից ավելին ասեմ, ապա կզրկվեմ ՍԴ-ում այդ հարցին հնարավոր առնչությունից»,-ասաց Սաֆարյանը:
Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց, թե ՍԴ անդամի թեկնածուն ինչպե՞ս է վերաբերում ՍԴ-ն Գերագույն դատարանով փոխելու հնարարվորությանը:
«Ինչ իմ եկրի համար հարմար է, եթե Հայաստանի Հանրապետությունը, հասրակությունը և իրավական համակարգը լուրջ պատճառաբանություններով ու հիմնավորումներով կհանգեն հետևության, որ մեզ ՍԴ պետք չէ, այլ պետք է Գերագույն դատարան, որտեղ միավորված կլինեն ՍԴ և Վճռաբեկ դատարանի դատավորները, ինձ համար ընդունելի է»,-ասաց ՍԴ անդամի թեքնածուն՝ հայտարարելով, որ իր համար կարևորը դատավորների աշխատանքի որակի ու լիազորությունների պահպանումն է:
Նա նաև տեղեկացրեց, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը եթե նման փոփոխությունների անհրաժեշտություն գտնի, ապա ինքը ոչ մի խնդիր չի տեսնի նրանում:
Հարակից հրապարակումներ`
- Ցանկալի է, որ պատգամավորներն այսօր չլքեն ԱԺ շենքը. Ալեն Սիմոնյան
- Նորանշանակ դատախազ Աննա Վարդապետյանը երդվեց խորհրդարանում
- Սեդա Սաֆարյանը նիկոլական Սահմանադրական դատարանի խորհրդանիշն է. Ռուբեն Մելիքյան
- Դուք չեք զղջա այդ բարձր պաշտոնին ինձ առաջադրելու համար. Սեդա Սաֆարյանը՝ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան