35 պատգամավոր ունեն ստորագրություն՝ Փաշինյանին և Կառավարությանն անվստահության հայտնելու գործընթաց սկսելու համար․ Սեյրան Օհանյան
Հայաստանի և Արցախի շուրջ բավականին լուրջ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված։ Այս մասին ԱԺ-ի մոտ ընթացող բողոքի ակցիայի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ սխալ ռազմաքաղաքական և քաղաքական գործողությունների արդյունքում ենք հասել այս վիճակին։
«Մեր թշնամին սկսել է սադրանքներ, հարձակվողական գործողություններ մի քանի անգամ։ Գիտեք՝ Սյունիքում, Գեղարքունիքում մի քանի անգամ գրավել են մարտավարական մի քանի կետեր։ Դրանից հետո, սեպտեմբերի 13-ին նրանց գործողություններն օղակի սեղմումն է ՀՀ-ի շուրջը՝ ստիպել, որպեսզի Հայաստանը միջանցք տրամադրի թուրք-ադրբեջանական տանդեմին»,- ասաց նա։
Օհանյանի խոսքով՝ պարտված իշխանությունները միշտ գտնվում են ճնշումների և պարտադրանքի ներքո, միջազգային հարթակներում մշտապես կոմպլեքսավորված վիճակում են, այդ թվում ՝ բանակցային գործընթացներում։
«Մեր խնդիրը պարտված իշխանություններին հեռացնելն է։ Մեր խնդիրը բանակցողին, որը միջազգային հարթակում ներկայացնում է ՀՀ-ն, հեռացնելն է։ Ձեռքի ամուր բռունցքով կարող ենք Հայաստանն ու Արցախը դուրս բերել այս իրավիճակից։ ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանին հեռացնելը մեր այսօրվա օրակարգն է»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը։
Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների 35 պատգամավոր ունեն ստորագրություն՝ ՀՀ վարչապետին և Կառավարությանն անվստահության հայտնելու գործընթաց սկսելու վերաբերյալ։
Նա նաև ընդգծեց, որ գործընթացն իրականցնելու համար դեռևս անհրաժեշտ է 18 պատգամավորի ստորագրություն։
Հարակից հրապարակումներ`
- Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիները մեկ ժամ են տվել ՔՊ-ական պատգամավորներին
- Արման Թաթոյան. Քիչ հետո կլինեմ Բաղրամյան պողոտայում
- Բաղրամյան պողոտա. Քաղաքացիները պահանջում են պատգամավորներից անվստահություն հայտնել Փաշինյանին
- Նարեկ Մալյան. Բաղրամյան պողոտայում որևէ առաջնորդ չկա և ուժը դրանում է
- ԱԺ շենքում մարդ չկա, դարպասները գրեթե կիսաբաց են, սա միտումնավոր է արված. Էդգար Ղազարյանը՝ ցուցարարներին
- Իջե՛ք փողոց ու փակե՛ք ձեր փողոցը, որ քաղաքում էլ լինեք․ քաղաքացիները փակել են ԱԺ-ի դիմաց փողոց են փակել
- Մենք հիմա կքնենք, կարթնանաք, բայց առավոտյան հնարավոր է կորցրած լինենք Վայքը, Ջերմուկը․ Գևորգ Գևորգյան
- Հիմա՝ Ազգային Ժողովի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները