Ներքին Հանդի ուղղությամբ թշնամին որոշակի դիրքային առաջխաղացում է ունեցել. Սյունիքի փոխմարզպետ
Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիները որոշակի դիրքային առաջխաղացում ունեն։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանը։
«Գյուղի մեջ չեն մտել, բայց կան թշնամական դիրքեր, որոնք շատ մոտ են գյուղին։ Կանայք ու երեխաները Ներքին Հանդից տարհանվել են, բայց տղամարդիկ գյուղում են, նրանց զենք է տրամադրվել, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան օգտակար լինել ԶՈՒ-ին»,-նշել է Ղազարյանը։
Փոխմարզպետի փոխանցմամբ, Սրաշեն, Շիկահող և Ծավ գյուղերից բնակչությանը տարհանելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
«Ներքին Հանդից, այո՛, կանայք ու երեխաները տարհանված են, բայց Շիկահողից, Սրաշենից ու Ծավից՝ ոչ։ Բնակիչները տեղում են, տղամարդիկ՝ զինված»,-նշեց Մարտիրոսյանը։
Սյունիքի սահմանամերձ բնակավայրերից տեղահանված կանայք ու երեխաները, փոխմարզպետի խոսքով, ժամանակավորապես հաստատվել են Գորիսում, Կապանում կամ հարևան՝ համեմատաբար անվտանգ գյուղերում։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ օրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել է, որ հայկական կողմն ունի զոհեր նաև խաղաղ բնակիչների շրջանում։ Ադրբեջանը նաև 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել է Հայաստանի տարածքից։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
Հարակից հրապարակումներ`
- Գիշերը սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել․ ՊՆ
- Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է. ՊՆ
- Սոտքից մինչև Գորիս ընկած ողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները․ ՊՆ
- Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է. ՊՆ
- Հակառակորդը ստանում է արժանի պատասխան ՀՀ Զինված ուժերի կողմից. ՊՆ
- Աղաբաբյան. ՊՆ-ն որևէ տեղեկատվություն չի տրամադրում բնագծի փոփոխության և դիրքային կորուստների մասին
- ՊՆ. Ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին սկսել է նախահարձակ գործողություններ՝ Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղություններով
- Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ. ՊՆ
- Հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում իրադրությունը շարունակում է լարված մնալ․ ՊՆ
- Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխացման փորձերը. ՊՆ
- Թշնամին հայկական դիրքերի մոտ կրելով կորուստներ, վերադառնում է ելման դիրքեր. ՊՆ
- ՊՆ. Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են
- Ժամը 04։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ. ՊՆ
- Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան