Վարդան Բալյան. Երբ փուչիկը փչում են չափից ավելի, այն անպայման պայթում է
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Վերջին մի քանի օրերին ընթացող մարտական գործողությունների պայմաններում հայկական սոցմեդիա հարթակում հստակ դիտարկելի էր 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական տեղեկատվական զորքերի գործիքակազմի ստերիլիզացման նպատակով կատարված աշխատանքի արդյունքը: Տեղեկատվական պատերազմի դաշտի անտես զինվորներին շնորհակալություն եմ հայտնում:
Տեղեկատվական պաշտպանության համակարգը բազմաթիվ ուղղություններով ապացուցեց իր արդյունավետությունը, այդուհանդերձ, տեսանելի դարձավ մեզ համար մտահոգիչ և շատ լուրջ անվտանգային սպառնալիք: Հանդիպելով կազմակերպված համակարգային դիմադրության՝ թշնամին իր ռեսուրսները կենտրոնացրել է հայկական սոցմեդիա հարթակում հանրային կարծիքի ձևավորման վրա ազդող մի քանի կանալներում, որոնք հիմնականում ներկայացված են տասնյակ հազարների հասնող հետևորդներ և լսարան ունեցող այսպես կոչված բլոգերներով: Նման զարգացումը մենք կանխատեսել էինք և ձեռնարկել որոշակի քայլեր: Սիրելի բարեկամներ, դիմում եմ նրանց, ովքեր տեղեկատվություն են փնտրում այդպիսի կանալներում:
Վերջին օրերին հրապարակվող տեղեկատվական հոսքերում հստակ դիտարկելի է 44-օրյա պատերազմին վերաբերող, մասնավորապես, ադրբեջանական զինուժի անհատական կորուստներին վերաբերող նյութերի տարածում: Ուղղակի ստուգեք տարածվող նյութերը, լուսանկարները, տեսանյութերը համացանցում: Անկապ բլոգերներին ներկա իրավիճակի հետ աղերս չունեցող տեղեկատվություն է հրամցվել, որպեսզի հանրության համար վերջնականապես ակնհայտ դառնա, թե ովքեր մանիպուլյանտ տեղեկատվական դիվերսանտները:
Մեկ բան հստակ է, հիմնականում արտերկրից գործող տեղեկատվական կանալները սպասարկում են կոնկրետ քաղաքական շահառուների, ովքեր իրականում քաղաքական խեղկատակներ են ու խամաճիկներ: Համբերությամբ զինվեք, այս թատրոնը շատ շուտով կավարտվի: Երբ փուչիկը փչում են չափից ավելի, այն անպայման պայթում է: Հայը մեկ առավելություն ունի, որ մեր թշնամիները համարում են ընդամենը մեծամտություն: Հայը գենետիկ ինտելեկտուալ գերազանցություն ունի իր բոլոր թշնամիների նկատմամբ, ու այդ մեր բոլորի ամենաուժեղ զենքն է հաղթանակի ճանապարհին:
Ցավակցում ենք մեր բոլոր զոհերի ընտանիքներին, բոլորիս, կորստյան ցավով ու հպարտության գիտակցումով է այսօր շաղախվում մեր նոր ազգային պետության հիմքերը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան