Բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսը պահանջում են հանդիպում Ռոբերտ Քոչարյանի հետ
Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնողներից մի քանիսը ոտքով շարժվեցին Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող հյուրանոցներից մեկը, որտեղ տեղակայված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։
Նրանք ճանապարհին վանկարկում էին «Քո-չար-յան, Քո-չար-յան, առանց թուրքի Հայաստան, առանց Նիկոլ Հայաստան»։
Հասնելով հյուրանոցի շենք՝ նրանք ցանկություն հայտնեցին հանդիպել Ռոբերտ Քոչարյանին։ Ի պատասխան ՀՀ երկորրդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը հորդորեց մարդկանց ցուցակ կազմել։
«Նախագահը հանձնարարել է արդեն, սեղմ ժամկետներում կազմակերպում ենք հանդիպում, բոլորդ ձեզ հուզող հարցերը տալիս եք, ստանում եք դրանց անկեղծ ու պարզ պատասխաններ»,-ասաց Միկոյանը՝ նշելով, որ այսօր անհնար է հանդիպում կազմակերպել։
Ի պատասխան, քաղաքացիները սկսեցին դժգոհել, առաջարկեցին, որ Քոչարյանը գա հրապարակ։
«Մենք առանց առաջնորդ ենք մնացել, այնտեղից եկել ենք այստեղ։ Հարց ու պատասխան չկա, թող գա ու ղեկավարի մեր շարժումը, այսօր մարդիկ են մահանում։ Մենք կսպասենք նրան»,-ասացին նրանք ու սկսեցին վանկարկել «Քոչարյան»։
Տեսանյութը՝ Կորյուն Սիմոնյանի էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները