Մահացել է դատավոր Արծրուն Միրզոյանը
ՀՀ դատավորների միությունը տեղեկացնում է դատավոր Արծրուն Միրզոյանի մահվան մասին։
«ՀՀ դատավորների միությունը իր խորին ցավակցությունն է հայտնում Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Արծրուն Միրզոյանի մահվան կապակցությամբ:
Դատավորի հոգեհանգստի և հուղարկավորության արարողության տեղի և ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- նշված է հաղորդագրությունում:
Արծրուն Միրզոյանը ծնվել է 1972 թվականին Ստեփանավանի շրջանի Հոբարձի գյուղում։
Կրթություն
1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
2015 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ սոցիոլոգիայի, փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան: Շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Աշխատանքային փորձ
2000 թվականից աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես առաջին կարգի խորհրդատու, ապա` գլխավոր մասնագետ։
2006 թվականից աշխատել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում՝ որպես նախագահի օգնական, ապա` որպես նախագահի խորհրդական։
2008 թվականից մինչև 2022 թվականը աշխատել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր։
2022 թվականին ՀՀ ԱԺ-ի կողմից ընտրվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր:
Այլ տեղեկություններ
1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։