Հայրենասեր, հայրենանվեր կին. Զոհվել է ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը
Երեկ Ջերմուկի հատվածում զոհվել է ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը։ Նա առաջնագիծ էր մեկնել որպես կամավոր։ Սուսաննա Մարգարյանը մասնակցել է նաև Արցախյան առաջին պատերազմին:
Սուսաննա Մարգարյանի ֆեսյսբուքյան վերջին գրառումն արված է սեպտեմբերի 13-ին. «Համախմբած ու սիրով եղեք, գրկում եմ բոլորիդ»։
Իսկ այսօր նրա էջում միայն ափսոսանքի խոսքեր են ու ցավակցություններ.
«Վախխխխխխ, մեր լավ ընկերուհի ,,,,,վախխխխխխխխխխ։ Լույսերի մեջ մնաս Սուս ջան»։
«Վա՜խ՝ Սուսան ջան։ Հերոս Կին»։
«Աստված հոգիդ լուսավորի Սուս ջան, քո տեսակից քիչ կային…»։
«Հայրենասեր, հայրենանվեր կին, քո սիրած հողի համար ընկար հերոսաբար»։
«Արցախյան առաջին պատերազմի մասնակից, մեզ հաղթանակ բերած ՀԱՅՈՒՀԻ»։
«Վախ Սուսո ջան, չեմ ուզում հավատալ, քանի պատերազմների մասնակցեցիր, անառողջ նորից կռվի դաշտ գնացիր պաշտպանելու սուրբ հողդ, Աստված հոգիդ լուսավորի օրինակելի հայազգի մայր հերոս զինվոր: Ցավակցում եմ ընտանիքիդ, ընկերներիդ բոլոր քեզ ճանաչողներին»։
Հարակից հրապարակումներ`
- Կատակասեր, ժպտերես ու առույգ. Այսպես են հիշում երեկ անմահացած Էդմոնին
- Հայրենիքի պաշտպանը. նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց