Freedom House-ը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից աջակցություն վայելող խաղաղ գործընթացը հարգելով` Ադրբեջանի զինված ուժերը պետք է Հայաստանի տարածքում անհապաղ դադարեցնեն մահաբեր հարձակումները: Այս մասին հայտարարել է «Freedom House»-ի նախագահ Մայքըլ Աբրամովիչը, ավելացնելով, որ երկու երկրների հարաբերությունները պիտի ընթանան դիվանագիտական և բանակցային ճանապարհով, այլ ոչ թե հրետանու և անօդաչու թռչող սարքերի հարվածների ներքո, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։
«Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության և անվտանգության։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ի կառավարությանը, ժողովրդավար երկրներին և միջազգային կազմակերպություններին անհապաղ դիմել հրադադարի կոչերով:
Մենք ողջունում ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկումներ անցկացնելու հարցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնառությունը»,- ասել է Աբրամովիչը` կոչ անելով լրացուցիչ քայլեր ձեռնարկել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին