Ռազմական գործողությունների հետևանքով վնասվել է 192 բնակելի տուն. Վաչե Տերտերյան
Ռազմական գործողությունների հետևանքով, նախնական տվյալներով, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում վնասվել է 192 բնակելի տուն, 60-ը՝ ամբողջությամբ: Ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
Նա հայտնեց, որ վնասվել են բնակելի տներ, օժանդակ կառույցներ, անասնապահական շինություններ, այլ գյուղատնտեսական նշանակության գույք, ավտոմեքենաներ, շտապօգնության 2 մեքենա, գյուղատնտեսական տեխնիկա։ Վաչե Տերտերյանը նշեց, որ հրետակոծության հետևանքով եղել են հոսանքազրկումներ, որոնք օպերատիվ կարգով վերականգնվել են։
«Այս պահին խնդիր կա միայն Ներքին Շորժայի հատվածում: Հասկանալի պատճառով դեռևս հոսանքի մատակարարումը, դրա հետ կապված բջջային կապի վերականգնումը դեռ չի հաջողվել իրականացնել, սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում կվերականգնվի»,-ասաց փոխնախարարը։
Նա նշեց, որ կձևավորվեն մասնագիտական հանձնախմբեր, որոնք տեղում ավելի խորքային, մանրամասն ուսումնասիրություն կկատարեն՝ վնասները հաշվառելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից տարբեր զինտեխնիկայի կիրառումն առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների` դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին. ՄԻՊ
- Ջերմուկ քաղաքում քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին ՄԻՊ-ի հավաքած փաստերը
- Քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է, առնվազն 2570 անձ տեղահանվել են իրենց տներից. ՄԻՊ
- ՄԻՊ. Վերին Շորժայում մարդիկ ստիպված են եղել թողնել իրենց անձնական իրերը, փաստաթղթերը
- Մեր ստացած տեղեկություններով թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները. ՄԻՊ