
Կիևում Զելենսկու ավտոշարասյունը վթարի է ենթարկվել
Կիևում Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, նա լուրջ վնասվածքներ չի ստացել, սոցցանցերում հայտնել է նրա մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Մամուլի քարտուղարի խոսքով՝ մարդատար մեքենան բախվել է Զելենսկու մեքենային և նրա ավտոշարասյան մեքենաներին։ Մեքենայի վարորդին շտապօգնության մեքենան տեղափոխել է հիվանդանոց։ Ինքը՝ Զելենսկին, ըստ նրա, լուրջ վնասվածքներ չի ստացել, իսկ ոստիկանությունը հետաքննում է դեպքի հանգամանքները։
Սա Զելենսկու ավտոշարասյան մասնակցությամբ առաջին վթարը չէ։ 2019 թվականի հուլիսին Ուկրաինայի պետական անվտանգության վարչության Volkswagen Transporter միկրոավտոբուսը, որը նրա կորտեժի մաս է, վթարի էր ենթարկվել Զապորոժիեի շրջանում։