Հանրահավաք Ստեփանակերտում. Հայաստանի իշխանությունները պետք է գան այստեղ ու հստակ պատասխանեն մեր հարցերին
Այսօր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվել է բազմամարդ հանրահավաք։
«Կապված այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել մայր Հայաստանում, խիստ անհրաժեշտություն է ծագել, որ Արցախի ժողովուրդը ոտքի կանգնի»,-ասաց հանրահավաքի մասնակիցներից մեկը բեմահարթակից։
Նրանք նշում են՝ երեկ տեսան, թե ինչ հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը ցավոտ զիջումերի գնալու մասին, ինչից հետո բողոքի ակցիաներից հետո, հերքեց իր իսկ արածը։
«Սա ծիծաղելի է, բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ է կատարվում։ Ցավում եմ, որ նա նման մակարդակ ունի։ Մեր իշխանություններին զգուշացնում ենք մենք իշխանություններին, հանկարծ այս խաղերի մեջ չմտնել, մենք ձեզ չենք հանդուրժելու, զգուշացնում ենք ձեզ»,-ասաց ակցիայի մասնակիցը։
Նա ասաց, որ ԱՐցախի նախագահն ու պատգամավորներ մեկնել են Երևան։
«Ես կարծում եմ, իրենք պարտավոր են, Հայաստանի իշխանություններին ասել՝ շատ կարճ ժամանակում գալ այստեղ ու հստակ պատասխանել մեր հարցերին, անորոշություն է տիրում, ի՞նչ է սպասվում մեզ»,-ասաց նա։
«Ապառաժ»-ի փոխանցմամբ, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցեղ հանրահավաքին մասնակցում են հարյուրավոր քաղաքացիներ. «Նիկոլ դավաճան», «Ազատ ու անկախ Արցախ» վանկարկումներով նրանց են միանում Ստեփանակերտի բուհերի և դպրոցների ուսանողությունն ու ուսուցչական անձնակազմը: Հավաքին են միանում նաև պետական տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ:
Հանրահավաքում ելույթ ունեցեղները նշեցին, սա համաժողովրդական հանրահավաք է, որը շարունակվելու է նաև այսօր երեկոյան՝ ժամը 19:00-ին:
Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիների պահանջը մեկն է` հարգել Արցախի ժողովրդի կամարտահայտության իրավունքը և հավատարիմ մնալ Արցախի հանրապետության հիմքը հանդիսացող սկզբունքներին:
Լուսանկարները Panorama.am-ի խմբագրությանը տրամադրել է լուսանկարիչ Հրայր Բադալյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում