Սոթքում Ադրբեջանի ԶՈւ կողմից օտարերկրյա և տեղացի լրագրողներին թիրախավորելն անընդունելի է. ԱԳՆ
«Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրենց մասնագիտական աշխատանքը կատարող օտարերկրյա և տեղացի լրագրողների ուղղությամբ դիտավորյալ գնդակոծությունը բացարձակապես անընդունելի է»,- Թվիթերում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Նա նաև նշել է. «Միջազգային հանրության, մարդու իրավունքների և խոսքի ազատության պաշտպանության մասնագիտացված հաստատությունների ուշադրությունն ենք հրավիրում տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտելու այս փորձի վրա, որի նպատակն է կանխել ադրբեջանական ագրեսիայի հետևանքների լուսաբանումն ու ներկայացումը միջազգային հանրությանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան