ԱԺ մոտ ոստիկանական ուժեր են հավաքված
Ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացված Ազգային ժողովի շենքի մոտ: Նրանք զինված են վահաններով, պատ են կազմել ու փակել դեպի Դեմիրճյան փողոց մտնող ճանապարհը։ Հենց Դեմիրճյան փողոցում գտնվող մուտքով են պատգամավորները մտնում Ազգային ժողով։ Այսօր պետք է շարունակվի ԱԺ քառօրյայի հերթական նիստը։
Քաղաքացիներն արդեն սկսել են հավաքվել ԱԺ դիմաց։ Հիշեցնենք, որ բազմաթիվ քաղաքացիներ երեկ մինչև ուշ գիշեր ԱԺ մոտ էին՝ պահանջելով պատգամավորներից անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ԱԺ-ի մոտ հավաքված քաղաքացիներին տեղեկացրել է, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 35 պատգամավորները ստորագրել են Փաշինյանին պաշտոնանկ անելու փաստաթղթի տակ, և ՔՊ-ական 18 պատգամավորների ստորագրությունն ունենալուն պես կսկսեն իմփիչմենթի գործընթացը։
Հարակից հրապարակումներ`
- Առավոտյան ևս մեկ անգամ զոդել են ԱԺ դարպասները
- ՔՊ-ական ոչ մի պատգամավոր ԱԺ շենքում չէ. Վարդևանյան
- ԱԺ ընդդիմադիր պատգամավորները մտել են ԱԺ շենք՝ սպասելու ՔՊ-ականներին
- Տղաները հերոսություններ են անում սահմանին, բայց քաղաքական, դիվանագիտական ճակատում ձախողումներ են․ Թաթոյան
- Օրհասական վիճակ է, պետք է ճիշտ քայլերով գործողություններ. Սաղաթելյան
- 35 պատգամավոր ունեն ստորագրություն՝ Փաշինյանին և Կառավարությանն անվստահության հայտնելու գործընթաց սկսելու համար․ Սեյրան Օհանյան
- Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիները մեկ ժամ են տվել ՔՊ-ական պատգամավորներին
- Ժողովուրդն այստեղից չի գնալու․ Վարդևանյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին
- Արման Թաթոյան. Քիչ հետո կլինեմ Բաղրամյան պողոտայում
- Բաղրամյան պողոտա. Քաղաքացիները պահանջում են պատգամավորներից անվստահություն հայտնել Փաշինյանին
- Նարեկ Մալյան. Բաղրամյան պողոտայում որևէ առաջնորդ չկա և ուժը դրանում է
- ԱԺ շենքում մարդ չկա, դարպասները գրեթե կիսաբաց են, սա միտումնավոր է արված. Էդգար Ղազարյանը՝ ցուցարարներին
- Իջե՛ք փողոց ու փակե՛ք ձեր փողոցը, որ քաղաքում էլ լինեք․ քաղաքացիները փակել են ԱԺ-ի դիմաց փողոց են փակել