Ժողովուրդն այստեղից չի գնալու․ Վարդևանյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին
«Սա ժողովրդի հավաքն է, այստեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ այս հավաքն ընթանում է շատ ծանր պայմաններում, բայց այստեղ յուրաքանչյուրն եկել է ցավելով, քանի որ բոլորն էլ ունեն հարազատներ սահմանին։ «Մենք մեկ բան անենք՝ ապահովել առանց Նիկոլ Հայաստան»,- նշեց պատգամավորը։
Անդրադառնալով «5165»-ի առաջնորդ Կարին Տոնոյանի այն հայտարարությանը, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները պետք է գան և անվստահություն հայտնեն Նիկոլ Փաշինյանին, Արամ Վարդևանյանն ասաց, որ երկու խմբակցությունների պատգամավորների ստորագրությունները կան, միայն չկա «Իմ քայլը» խմբակցության 18 պատգամավորի ստորագրությունը։
«ՔՊ-ի պատգամավորները պետք է իմանան, որ այս ժողովուրդն այստեղից չի գնալու, եթե չլինեն այդ ստորագրությունները»,- հայտարարեց պատգամավորը։
Այս խոսքերից հետո Բաղրամյան պողոտայում հավաքվածները սկսեցին վանկարկել՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան»։
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյան. Քիչ հետո կլինեմ Բաղրամյան պողոտայում
- Բաղրամյան պողոտա. Քաղաքացիները պահանջում են պատգամավորներից անվստահություն հայտնել Փաշինյանին
- Նարեկ Մալյան. Բաղրամյան պողոտայում որևէ առաջնորդ չկա և ուժը դրանում է
- ԱԺ շենքում մարդ չկա, դարպասները գրեթե կիսաբաց են, սա միտումնավոր է արված. Էդգար Ղազարյանը՝ ցուցարարներին
- Իջե՛ք փողոց ու փակե՛ք ձեր փողոցը, որ քաղաքում էլ լինեք․ քաղաքացիները փակել են ԱԺ-ի դիմաց փողոց են փակել
- Մենք հիմա կքնենք, կարթնանաք, բայց առավոտյան հնարավոր է կորցրած լինենք Վայքը, Ջերմուկը․ Գևորգ Գևորգյան