ՔՊ-ական ոչ մի պատգամավոր ԱԺ շենքում չէ. Վարդևանյան
««Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները ժողովրդի պահանջով գտնվում են ԱԺ շենքում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ոչ մի պատգամավոր ԱԺ շենքում չէ»,- ԱԺ-ից ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա հիշեցրեց հենց այս իշխանության հայտարարությունները, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ասաց. «Ժողովուրդն այսօր պահանջ է դրել և իրենք այսօր ժողովրդի պահանջը չեն կատարում։
ՔՊ պատգամավորներն այլ տարբերակ, քան ժողովրդի պահանջը կատարել, չունեն»։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո քաղաքացիներն ինքնաբուխ հավաքվել են ԱԺ դիմաց։ Նրանք պահանջում են պատգամավորներից անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ երկու ընդդիմադիր խմբակցությունների 35 պատգամավորներ պատրաստ են ստորագրել Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության տակ ու սկսել գործընթաց, անհրաժեշտ է ՔՊ-ական ևս 18 պատգամավորի ստորագրություն։ Այս հայտարարությունից հետո ԱԺ դիմաց հավաքված քաղաքացիների պահանջով ընդդիմադիր պատգամավորները մտան ԱԺ շենք՝ սպասելով ՔՊ-ական պատգամավորներին։ ՔՊ-ական մի քանի պատգամավորների հասցեները հենց ԱԺ դիմաց հրապարակվեցին, որպեսզի քաղաքացիներն իրենք գնան ու բերեն նրանց ԱԺ։
«Ոչ մի ՔՊ-ական տանը չէ, հավաքված են բոլորը ՊՆ բունկերում։ Մի գնացեք, մենք այսօր պետք է խնդիրը լուծենք, մենք այսօր կգտնենք այդ ճանպարհը»,- դիմելով հավաքված քաղաքացիներին՝ ասաց ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ ընդդիմադիր պատգամավորները մտել են ԱԺ շենք՝ սպասելու ՔՊ-ականներին
- Տղաները հերոսություններ են անում սահմանին, բայց քաղաքական, դիվանագիտական ճակատում ձախողումներ են․ Թաթոյան
- Օրհասական վիճակ է, պետք է ճիշտ քայլերով գործողություններ. Սաղաթելյան
- 35 պատգամավոր ունեն ստորագրություն՝ Փաշինյանին և Կառավարությանն անվստահության հայտնելու գործընթաց սկսելու համար․ Սեյրան Օհանյան
- Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիները մեկ ժամ են տվել ՔՊ-ական պատգամավորներին
- Բաղրամյան պողոտա. Քաղաքացիները պահանջում են պատգամավորներից անվստահություն հայտնել Փաշինյանին
- Նարեկ Մալյան. Բաղրամյան պողոտայում որևէ առաջնորդ չկա և ուժը դրանում է
- ԱԺ շենքում մարդ չկա, դարպասները գրեթե կիսաբաց են, սա միտումնավոր է արված. Էդգար Ղազարյանը՝ ցուցարարներին
- Իջե՛ք փողոց ու փակե՛ք ձեր փողոցը, որ քաղաքում էլ լինեք․ քաղաքացիները փակել են ԱԺ-ի դիմաց փողոց են փակել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան