Շուրջը պատերազմ է, նորանոր զոհեր, ... նույն պահին ԱԺ-ում վեր ընկած իշխանության ուսապարկերի դեմքերին խինդ ու ծիծաղ է. Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Նայում ես ԱԺ դահլիճի կադրերն ու համոզվում, որ հասարակաց տանը բարոյական նորմերն ավելին են, քան ՔՊ կոչվող հայասպան խմբակում:
Շուրջը պատերազմ է, կորուստներ, նորանոր զոհեր, թշնամու թիկունքից դեռևս դուրս չբերված դիակներ, նոր գերևարված զինծառայողներ, բռնազավթված տարածքներ և նոր ստորացուցիչ փաստաթուղթ: Նույն պահին ԱԺ դահլիճում վեր ընկած իշխանության անբարո ուսապարկերի դեմքերին խինդ ու ծիծաղ է, իսկ միակ զբաղմունքը` դավաճան Նիկոլի ստորացված թասիբին «կանգնելու» էժանագին շոուն:
Ինչպես կասեր հայ բանաստեղծը` «Թքե՛լ եմ ես ձեր կեղտոտ ճակատին...»»։
Հարակից հրապարակումներ`
- Թող ՔՊ-ականներն ասեն վարչապետի թեկնածուի անունը, բայց նա պետք է կապ չունենա պարտության ու պատերազմի հետ. Խամոյան
- Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը փրկելու ժամն է. Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին