«Ժողովուրդ». Ինչպես է հեռանալու Արթուր Դավթյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում արդեն երրորդ օրն է՝ ծանր մարտեր են ընթանում, ինչի հետևանքով, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ունենք 105 զոհ, և հակառակորդը 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել է Հայաստանից։ Այս իրավիճակին զուգահեռ՝ այսօր ՀՀ գլխավոր դատախազը հրաժեշտի ցերեկույթ է կազմակերպել:
Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գլխավոր դատախազությունում կոլեգիայի նիստ կլինի, որից հետո Արթուր Դավթյանը հրաժեշտ կտա դատախազությանը և գլխավոր դատախազի ղեկը կհանձնի Աննա Վարդապետյանին: Հիշում եք՝ 2013 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժեշտ տվեց պաշտոնին, բավականին սրտառուչ քայլ կատարեց:
Դատախազ Հովսեփյանը համբուրեց դատախազության դուռը, ձեռքերը միացրեց, ինչպես աղոթքի ժամանակ խոնարհվեց և քայլելով հեռացավ դատախազությունից, ինչպես սրբավայրից կբաժանվեր: Հետաքրքիր է՝ Արթուր Դավթյանը կհամբուրի արդյոք դատախազության շենքի դուռը՝ ձեռքերը միացնելով, ինչպես աղոթքի ժամանակ, և կխոնարհվի, թե այլ կերպ կհեռանա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա