Օրհասական վիճակ է, պետք է ճիշտ քայլերով գործողություններ. Սաղաթելյան
«Պատմական պահ է, օրհասական վիճակ է, պետք է ճիշտ քայլերով գործողություններ»,- Ազգային ժողովում ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա ասաց, որ երկու ընդդիմադիր խմբակցությունների 35 պատգամավորներ պատրաստ են ստորագրել Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության տակ ու սկսել գործընթաց։
«Գործընթացը հաջողության հասցնելու համար այս էնեգիան պետք է ուղղորդել դեպի ՔՊ պատգամավորներ, ստիպել, պարտադրել, ստանալ 18 պատգամավորի ստորագրություն, որպեսզի հասնենք պաշտոնանկության գործընթացի։ Հասցեները կհրապարակենք։ Մենք եկել ենք ասել, որ ձեր կողքին ենք, ձեր հետ ենք, ձեր օրակարգի հետ ենք»,- ասաց Սաղաթելյանը
Նա հայտնեց, որ այս հարթակը կուսակցականացնելու որևէ հավակնություն չունեն, իրենց նպատակն այս չարիքին րոպե առաջ հեռացնելն է։
«Հարթակն ունի կազմակերպիչներ, անհրաժեշտ է այս պրոցեսը ճիշտ տանել առաջ։ Մենք ներքևում ենք, ձեր կողքին»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիները մեկ ժամ են տվել ՔՊ-ական պատգամավորներին
- Արման Թաթոյան. Քիչ հետո կլինեմ Բաղրամյան պողոտայում
- Բաղրամյան պողոտա. Քաղաքացիները պահանջում են պատգամավորներից անվստահություն հայտնել Փաշինյանին
- Նարեկ Մալյան. Բաղրամյան պողոտայում որևէ առաջնորդ չկա և ուժը դրանում է
- ԱԺ շենքում մարդ չկա, դարպասները գրեթե կիսաբաց են, սա միտումնավոր է արված. Էդգար Ղազարյանը՝ ցուցարարներին
- Իջե՛ք փողոց ու փակե՛ք ձեր փողոցը, որ քաղաքում էլ լինեք․ քաղաքացիները փակել են ԱԺ-ի դիմաց փողոց են փակել
- Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ հասցեական դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները․ ԱՀ ԱԺ խմբակցություններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան