Վաղվանից հայտարարել դասադուլ և գործադուլ․ Կարին Տոնոյան
«Որևէ մեկը մեզ կփորձի վերագրել որևէ ուժի ծառա լինելը կամ այլ բան, չի ստացվելու։ Մենք մեր զավակների կյանքով ենք ապացուցել,թե ով ենք մենք։ Մենք պատրաստ ենք մինչև վերջ կանգնելու, ինչպես մեր զավակները կանգնեցին»,- ԱԺ-ի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայր Կարին Տոնոյանը՝ արձագանքելով քաղաքացիներից մեկի այն մեղադրանքին, որ նա կողմ է «նախկինների» վերադարձին։
«Մեր նպատակն ի վերո Նիկոլի հեռացումն է և մեր երկրի անվտանգությունն ապահովելն է»,- ասաց նա։
Տոնոյանը ներկայացրեց օրակարգ, որով հնարավոր է երկիրը հանել այս վիճակից։
«Այսօրվա գործող վարչակազմն այն տանիքն է, որին պահում են կարևորագույն հենասյուներ ՝ Ոստիկանությունը, դատական համակարգը, Կառավարությունը, ԱԺ-ն և այն լրատվամիջոցները, որոնք պետք է ժողովրդին ծառայեին, բայց ծառայում վարչակազմին։ Այս բոլոր հենասյուները պետք է սասանվեն ժողովրդի կողմից և պետք է դառնան ժողովրդի հենասյունը։ Եթե կարծում եք, որ մեկ օրում դարպասներ ծեծելով այդ հարցը կլուծվի, ապա խնդրեմ, ոչ ոք չի խանգարում դա անել, մենք դա չենք անելու։ Մենք առաջարկում ենք վաղվանից շրջափակել բոլոր հենասյուներ կոչվող իշխանական կառավարման օբյեկտները և թույլ չտալ, որ նրանք շարունակեն իրենց ազգադավ գործունեությունը։ Վաղվանից հայտարարել դասադուլ և գործադուլ»,- ասաց նա։
Տոնոյանի խոսքով՝ իրավական ուժով են վերցնելու բոլոր այդ շենքները, դարպաս չեն կոտրելու։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի իշխանության մնալու յուրաքանչյուր օր մեր պետության համար աղետ է․ Նաիրա Մելիքյան
- Քաղաքացիները հավաքվում են Ազգային ժողովի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան