ԱԺ ընդդիմադիր պատգամավորները մտել են ԱԺ շենք՝ սպասելու ՔՊ-ականներին
«Հենց հիմա «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները պատգամավորական մուտքով մտնում են Ազգային ժողով»,- ԱԺ դիմաց հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ ընդդիմադիր պատգամավորները մտնում են ԱԺ շենք ու սպասում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին, որպեսզի գան ու իրենց գործն անեն։
«Մենք իրենց սպասում ենք, այսքան ժողովուրդ իրենց սպասում է։
Երևի այսքան ժամանակվա մեջ այս նախադասությունն այսքան մոտ չի եղել է՝ առանց Նիկոլ Հայաստան»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Նա նաև խնդրեց ժողովրդին մուտք չգործել շենք, չվնասել ԱԺ դարպասները։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո քաղաքացիներն ինքնաբուխ հավաքվել են ԱԺ դիմաց։ Նրանք պահանջում են պատգամավորներից անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ հայտարարեց, որ երկու ընդդիմադիր խմբակցությունների 35 պատգամավորներ պատրաստ են ստորագրել Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության տակ ու սկսել գործընթաց, անհրաժեշտ է ՔՊ-ական ևս 18 պատգամավորի ստորագրություն։
Հարակից հրապարակումներ`
- Օրհասական վիճակ է, պետք է ճիշտ քայլերով գործողություններ. Սաղաթելյան
- 35 պատգամավոր ունեն ստորագրություն՝ Փաշինյանին և Կառավարությանն անվստահության հայտնելու գործընթաց սկսելու համար․ Սեյրան Օհանյան
- Ժողովուրդն այստեղից չի գնալու․ Վարդևանյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին
- ԱԺ շենքում մարդ չկա, դարպասները գրեթե կիսաբաց են, սա միտումնավոր է արված. Էդգար Ղազարյանը՝ ցուցարարներին
- Իջե՛ք փողոց ու փակե՛ք ձեր փողոցը, որ քաղաքում էլ լինեք․ քաղաքացիները փակել են ԱԺ-ի դիմաց փողոց են փակել
- Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ հասցեական դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները․ ԱՀ ԱԺ խմբակցություններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան