Նախագահն իր աշխատակազմում աշխատող Հովակիմ Հովակիմյանին առաջադրեց ՍԴ անդամի պաշտոնում
«Երեկ լրատվամիջոցներով կեղծ լուր էին տարածում, որ իշխանական մի քանի պատգամավորներ, այդ թվում նաև ես, կարող են մասնակցել իշխանության իմպիչմենտին: Դուք որպես իրավաբան-դատավոր ի՞նչ հանձնարարություն կտայիք, որպեսզի տվյալ լրատվամիջոցները սուտ, կեղծիքներ չտարածեն»,-ՍԴ անդամի թեկնածու Հովակիմ Հովակիմյանին հարցրեց ՔՊ պատգամավոր Կնյազ Հասանովը:
Հովակիմյանը պատասխանեց, որ ՍԴ անդամն առաջնորդվում է Սահմանադրությամբ, նրա լիազորությունները նույնպես ամրագրված են Սահմանադրության մեջ և առաջնորդվելու է դրանով:
Մինչ այդ ՍԴ դատավորի թեկնածուին ներկայացնելով՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանն ասաց. «ՀՀ նախագահը գնահատելով Հովակիմ Հովակիմյանի փորձն ու աշխատանքային հմտությւոնները, ՍԴ դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է նրա թեկնածությունը»:
Նրա խոսքով՝ Հովակիմյանը նախագահի աշխատակազմում իրեն դրսևորում է օրինակելի, կարգապահ, բարեխիղճ ու բանիմաց պաշտոնյա, այդ պատճառով էլ Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահի աշխատակազի իրավաբանական վարչության պետին Հովակիմ Հովակիմյանին առաջադրել է այդ պաշտոնին:
Հովակիմ Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց Վահագն Խաչատուրյանին ՍԴ անդամի թեկնածու առաջադրելու և Խաչատուր Պողոսյանին՝ իր թեկնածությունը ներկայացնելու համար և անցավ ՍԴ-ի աշխատանքների մասին իր տեսլականի ներկայացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը փրկելու ժամն է. Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին
- Քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներն ազդում են ցուցմունքներ տվող անձանց ազատության վրա.ՍԴ անդամի թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան