Հրանտ Մելիք-Շահնազարյան. Երեկ ոչ ոք չփորձեց տեր կանգնել փողոց դուրս եկած ժողովրդին
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Գիշերվա զարգացումները հերթական անգամ ցույց տվեցին, որ իշխանափոխության միակ ուղին այն է, որի մասին գրել էի երկու օր առաջ՝ նման քաղաքական որոշում պետք է կայացվի էլիտաների կողմից։ Իսկ այդ որոշումը չկա ու չկա։
Փողոց դուրս եկած ժողովուրդը իշխանափոխության կոմպոնենտներից մեկն է միայն։ Անհրաժեշտ, բայց ոչ բավարար կոմպոնենտ, որին կարելի է մի քանի սադրիչների ու ճոռոմախոս պոպուլիստների միջոցով տուն ուղարկել, եթե չկա իրական առաջնորդություն։
Իսկ այդ առաջնորդությունը չկա։ Երեկ ոչ ոք չփորձեց տեր կանգնել փողոց դուրս եկած ժողովրդին։ Ցավոք, սկսում եմ վերջնականապես համոզվել, որ այդ առաջնորդությունն ի հայտ կգա այն բանից հետո, երբ Նիկոլը կստորագրի կապիտուլյացիայի վերջնական ակտը։ Բայց դրանից հետո էլ ու՞մ է պետք դա։ Կամ դրանից հետո այդ նույն էլիտան ու՞մ է պետք։ Ոչ ոքի»։
Հարակից հրապարակումներ`
- Առավոտյան ևս մեկ անգամ զոդել են ԱԺ դարպասները
- ՔՊ-ական ոչ մի պատգամավոր ԱԺ շենքում չէ. Վարդևանյան
- ԱԺ ընդդիմադիր պատգամավորները մտել են ԱԺ շենք՝ սպասելու ՔՊ-ականներին
- ԱԺ շենքում մարդ չկա, դարպասները գրեթե կիսաբաց են, սա միտումնավոր է արված. Էդգար Ղազարյանը՝ ցուցարարներին
- Իջե՛ք փողոց ու փակե՛ք ձեր փողոցը, որ քաղաքում էլ լինեք․ քաղաքացիները փակել են ԱԺ-ի դիմաց փողոց են փակել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան