Ղազախստանի ԱԳՆ-ն հերքել է ՀԱՊԿ-ից հանրապետության դուրս գալու մասին տեղեկությունը
Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) հանրապետության անդամակցության կասեցման մասին տեղեկությունը։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Հանրապետության տեղեկատվության և սոցիալական զարգացման նախարարության աջակցությամբ ստեղծված stopfake.kz պորտալի համաձայն՝ սոցիալական ցանցերում և ակնթարթային մեսենջերներում հաղորդագրություններ են շրջանառվում, որ 2023 թվականի հունվարի 1-ից Ղազախստանը նախատեսում է դադարեցնել իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։
«Որոշ սոցիալական ցանցերում հայտնված տեղեկատվությունը ՀԱՊԿ-ից Ղազախստանի իբր ծրագրված դուրս գալու մասին բացարձակ կեղծ է և չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է հինգշաբթի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ղազախստանը կանգնած է կազմակերպության ստեղծման ակունքներում, հանդիսանում է դրա ակտիվ մասնակիցը։
«ՀԱՊԿ-ին անդամակցությունը լիովին համապատասխանում է մեր երկրի ազգային շահերին»,-պարզաբանում է գործակալությունը։
Ըստ ԱԳՆ-ի՝ Հավաքական անվտանգության պայմանագիրը նախատեսում է իր անդամ երկրների, այդ թվում՝ Ղազախստանի անվտանգության իրավական պարտադիր երաշխիքներ։ Բացի այդ, ՀԱՊԿ-ի շրջանակներում մշակվում են հմտություններ՝ միջազգային ահաբեկչությանը, անօրինական միգրացիային, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, անդրսահմանային հանցագործությանը, տեղեկատվական ոլորտում սպառնալիքներին համատեղ հակազդելու համար։
«Այսպիսով, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը Ղազախստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություն է, հանրապետության մասնակցությունը կազմակերպությանը նախատեսված է Ղազախստանի երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթերով»,-ընդգծել են ԱԳՆ-ում։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ առաքելությունն այսօր երեկոյան Երևան կժամանի
- ՀԱՊԿ առաքելությունը կժամանի արդեն վաղը.Արարատ Միրզոյան
- ՀԱՊԿ-ն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ՝ վերլուծելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
- Ղազախստանում Ուկրաինայի դեսպանը ներողություն է խնդրել ռուսների մասին կոշտմեկնաբանությունների համար
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա