ՄԱԿ-ը հույս է հայտնել, որ Երևանն ու Բաքուն կպահպանեն հրադադարը
ՄԱԿ-ը հույս ունի, որ Երևանը և Բաքուն կկատարեն չորեքշաբթի օրը ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յանչան։
«Անցած գիշեր հայտարարվեց, որ տեղի ժամանակով ժամը՝ 20:00-ից հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Մենք ողջունում ենք այս պայմանավորվածությունը և հուսով ենք, որ հրադադարը կպահպանվի», - ասել է Յանջան։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստն է ընթանում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան