Ներքին Հանդի տարածքից դիեր վերադարձնելու համար գնացած փրկարարներից մեկի հետ կապ հաստատել չի հաջողվել. ԱԻՆ
ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է․
«ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել։
Նորություն լինելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք»։
Նշենք, որ Դավիթ Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Պահանջում եմ պատկան մարմիններից հերքել կամ հաստատել Կապանում շրջանառվող այն լուրերը,համաձայն որի, ռուս խաղաղապահների միջնորդությամբ ԱԻՆ և շտապ օգնության ծառայողները մտել են Ներքին Հանդ գյուղի տարածք`զոհվածների դիեր վերադարձնելու համար և գերեվարվել թշնամու կողմից»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան