Ջերմուկում արիաբար զոհվել է եզդի շեյխ Սիաբանդ Քյարամի Թամոյանը
Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սայիդ Ավդալյանը գուժում է.
«Իր հայրենի հողը պաշտպանելիս՝ հերոսաբար զոհվեց շեյխ Սիաբանդ Քյարամի Թամոյանը։
Եզդի հոգևորականը մի կողմ էր դրել իր կրոնական աղոթքները և զենք էր վերցրել իր ձեռքը՝ կռիվ տալու թշնամու դեմ, պաշտպանելու իր ընտանիքը ու հայրենիքը։
Լինելով Հայաստանի ԶՈւ-ի պայմանագրային զինծառայող, ՀՀ սահմանները պաշտպանելիս, կնքեց իր մահկանացուն՝ մինչև վերջ կռիվ տալով Ջերմուկի ինքնապաշտպանության համար։
Ցավակցում եմ շեխ Սիաբանդի ընտանիքին, հարազատներին, եզդի ազգին։
Փառք քեզ, Հայրենիքի ու ազգի հերոս զինվոր»։
Հարակից հրապարակումներ`
- Կատակասեր, ժպտերես ու առույգ. Այսպես են հիշում երեկ անմահացած Էդմոնին
- Հայրենիքի պաշտպանը. նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան