Պետք է ստիպել, որ նրանք հեռանան, այլ փրկության տարբերակ Հայաստանը չունի․ Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․
«Հայկական ալիք պարբերականը հավաքել է այն բնակավայրերի ցանկը, որոնք վերջին օրերի պատերազմի ժամանակ Ադրբեջանի կրակի տակ են։ Դրանցից որոշներում բնակչությունը տարհանված է։
Մեզանից թաքցնում են, որ Հայաստանի դեմ պատերազմ է, որ Ադրբեջանը լայնածավալ հարձակվել է մեր պետության վրա, որ մենք ունենք կորուստներ։
Աշխարհի ցանկացած նորմալ պետությունում այսքան տապալում ունեցած կառավարությունը վաղուց ոչ միայն հրաժարակ տված կլիներ, այլև դադարած կլիներ զբաղվել քաղաքականությամբ։
Բայց ՀՀ դե-ֆակտո իշխանությունը ամուր կառչած իր աթոռին՝ չի հեռանում ու թույլ չի տալիս, որ հայ կարող ուժերը վերցնեն իրենց վրա պատասխանատվություն և համազգային ջանքերով կանգնեցնեն առկա ու նոր աղետները։ Պետք է ստիպել, որ նրանք հեռանան։ Այլ փրկության տարբերակ Հայաստանը չունի։
Ուստի ես որպես քաղաքացի միանում են այսօրվա Բաղրամյան պողոտայի ինքնաբուխ հավաքին»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան