Ֆինլանդիան և Շվեդիան Թուրքիային չեն հանձնում վերջինիս կողմից հետախուզվող այլախոհներին
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը քննադատել է Ֆինլանդիային և Շվեդիային Անկարայի կողմից «ենթադրյալ ահաբեկիչների» արտահանձնման հարցում տեղաշարժի բացակայության համար: «Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ հինգշաբթի այդ մասին հաղորդել են թուրքական լրատվամիջոցները։
«Երբ քննարկվում էր ձեր անդամակցությունը ՆԱՏՕ-ին, մեր նախագահը հստակ ասաց. եթե դուք աջակցում եք ահաբեկչության դեմ մեր պայքարին, մենք կաջակցենք ձեր անդամակցությանը: Իսկ եթե դուք մեզ չաջակցեք, ապա մենք ձեզ չենք աջակցի»,-ասել է Բոզդաղը։
Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ «ոչ մի քայլ չեն ձեռնարկել» Թուրքիա «ահաբեկիչների արտահանձնման» ուղղությամբ։ Անկարան կարծում է, որ երկու երկրներն էլ շարունակում են «աջակցել ահաբեկչական կազմակերպություններին»։
Նա ասել է, որ Թուրքիան Ֆինլանդիայից խնդրել է արտահանձնել չորս մարդու, որոնք համարվում են Ֆետո կազմակերպության հետևորդներ, որոնց Անկարան ահաբեկչական է համարում, սակայն մերժում է ստացել։ Թուրքիան ապարդյուն փորձել է արտահանձնել նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության երեք անձանց։
Բոզդաղը հիշեցրել է, որ սկանդինավյան այս երկրների՝ ՆԱՏՕ-ին միանալու վավերացման համար կպահանջվի Թուրքիայի խորհրդարանի հավանությունը, և որ Հելսինկին և Ստոկհոլմը չեն ստանա այն, եթե «չկատարեն իրենց խոստումները»։
Թուրքիան ի սկզբանե դեմ էր այդ երկրների՝ ՆԱՏՕ մտնելուն՝ մեղադրելով Հելսինկիին և Ստոկհոլմին Քրդական բանվորական կուսակցության դեմ պայքարում անպատրաստ լինելու մեջ և պահանջելով արտաքսել Ֆինլանդիայում և Շվեդիայում բնակվող մի շարք քուրդ գործիչների։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ն դեռևս տարաձայնություններ ունի Թուրքիայի հետ դաշինք Ֆինլանդիայի և Շվեդիայի ընդունման հարցում
- Ֆինլանդիայի վարչապետը հայտարարել է ճգնաժամի պատճառով «ռազմական տնտեսության» անցնելու մասին
- Ֆինլանդիան և Շվեդիան համապատասխանում են ՆԱՏՕ-ի բոլոր չափանիշներին․ Ջո Բայդեն
- Թուրքիան հրաժարվել է աջակցել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան