Գիշերը սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել․ ՊՆ
Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։ «Հուսանք, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել այդ հրադադարը»,- նշել էր նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան