Գյումրեցիները նույնպես դուրս են եկել փողոց
Գյումրիում քաղաքացիները նույնպես, ինչպես Երևանում, ինքնաբուխ ակցիա են իրականացնում։ Նրանք հավաքվել են Գյումրիի Սայաթ-Նովա փողոց՝ զայրացած ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից։
«Թատերական հրապարակում սպասում ենք բոլորիդ։ Հնարավորինս արագ դուրս եկեք մեր արդար բողոքի նոտան հղենք իշխանություններին»,- կոչ են անում գյումրեցիները։
Մի խումբ քաղաքացիները պատրաստվում են գալ Երևան՝ միանալու Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիներին։
Տեսանյութը՝ Արա Նախշքարյանի ֆեյսբուքյան էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան