Դոլարը սկսել է թանկանալ
Վերջին օրերին հայաստանյան բանկերում դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ սկսել է արժևորվել։ Մասնավորապես, այսօր ժամը 10։45-ի դրությամբ 1 դոլարի միջին առքը հասել է 413.41 դրամի, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը 422 դրամ է:
Նշենք, որ սեպտեմբերի 13-ի համեմատ դոլարն արժևորվել է 4.78 դրամով։
Տեղեկացնենք նաև, որ փոխանակման կետերում դոլարի առքը 420 դրամ է, իսկ վաճառքը՝ 426 դրամ։
Rate.am-ից տեղեկանում ենք, որ եվրոն նույնպես արժևորվել է։ Այսպես, միջին փոխարժեքը բանկերում սահմանվել է 408.59 դրամ (սեպտեմբերի 13-ի համեմատ արժևորվելով 1.11 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 421դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքն էլ կազմում է 6.47 դրամ` արժևորվելով 0.10 դրամով։ Վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 6.70 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան